Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարար Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարար Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 11-ին մասնակցել է «Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order» պանելային քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել արագ փոխակերպումների ենթարկվող գլոբալ ուժերի դինամիկային՝ ընդգծելով զարգացող երկրների էլ ավելի կարևորվող դերը գործող աշխարհակարգում:

Այս համատեքստում ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդգծել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն կարևոր գործոն է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման համար, այլ նաև մեծ խթան կարող է հանդիսանալ հյուսիսը հարավին և արևելքն արևմուտքին կապող միջազգային լոգիստիկ ծրագրերի զարգացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում