Հայաստան

Fastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր

2 րոպեի ընթերցում

Fastex-ը՝ առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնության գլխավոր գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Winds of Armenia առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունն այս տարի տեղի է ունեցել սեպտեմբերի 6-10 Սևանում։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։ 

Winds of Armenia առանջնության նպատակն է Հայաստանը դարձնել առագաստանավային սպորտի կենտրոններից մեկը՝ նպաստելով Հայաստանում այս սպորտաձևի զարգացմանը։ Առագաստանավային սպորտի J/70 դասում Հայաստանի բաց առաջնությանն այս տարի մասնակցել են  ավելի քան 20 թիմեր՝ Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։  Հայաստանը ներկայացնում էին մարզիկներ Գագիկ Սարգսյանը, Անդո Նովիկյանը, Մուշեղ Բարսեղյանը և Արտաշես Դադայանը։ 

Միջոցառումն անցկացվել է ամենահեղինակավոր J/70 դասի առագաստանավերով։ Առաջնության իրագործումը  վստահվել էր միջազգային դասի մրցավարների արհեստավարժ խմբին։

Winds of Armenia-ն իրականացվել է Հայաստանում առաջին առագաստային ակումբի՝ Winds of Armenia-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի և Fastex-ի համատեղ աջակցությամբ։ Միջոցառմանն այս տարի ներկա է եղել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Ֆասթեքսի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։   

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում