Բայդենը վետո կդնի ​​կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ հանրապետականների առաջարկի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ հանրապետականների առաջարկի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։

Բայդենի վարչակազմի հայտարարության համաձայն` Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​​​խոսնակ Մայք Ջոնսոնի կողմից ներկայացված առաջարկը բավարար չի լինի կառավարական հաստատությունները ֆինանսավորելու համար և կարող է «լուրջ խափանումների հանգեցնել մի քանի կարևորագույն պետական ​​ծառայությունների աշխատանքում»:

Սպիտակ տունն այն կարծիքին է, որ հանրապետականների պլանը «հատկապես անպատասխանատու է ազգային անվտանգության հարցերում»: Ինչպես նշել են նախագահի վարչակազմում, դրա ընդունումը կխաթարի Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական առավելությունը, «կնվազեցնի մարտական ​​պատրաստվածությունը և չի կարողանա ապահովել մեր զորքերին արժանի աջակցությունը»։

«Վարչակազմը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին մասնակցել երկկուսակցական գործընթացին, որը թույլ կտա պահպանել կառավարության թափանցիկությունը և տարերային աղետների դեպքում ապահովել այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը», - ասվում է հայտարարության մեջ:

«Եթե նախագահին ներկայացվի H.R. 94 օրինագիծը, նա վետո կդնի դրա վրա»,- խոստացել են նախագահի աշխատակազմում։

Կոնգրեսն այս շաբաթ վերադառնում է աշխատանքի և ակնկալում է ԱՄՆ վարչակազմի ֆինանսավորման վերաբերյալ բանաձևն ընդունել մինչև մարտն ընկած ժամանակաշրջանում:

Հայերեն Русский

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից