Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը իրատեսական է համարում տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը իրատեսական է համարում տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր և իրատեսական է համարում տևական խաղաղությունը Հարավային Կովկասում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ ունեցած ելույթում։  

«Ուզում եմ անդրադառնալ, թերևս, այս լսարանին ամենաշատ հետաքրքրող հարցին․ հնարավո՞ր է արդյոք տևական և կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և իրատեսակա՞ն է արդյոք։ Սա, իհարկե, հարց է, որին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը պիտի պատասխանի, և ես կփորձեմ պատասխանել մեր բաժին հարցին և այդ հարցին կպատասխանեմ Հայաստանի դիտանկյունից։ Ըստ այդմ՝ տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում