Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը կներկայացնի ԼՂ-ի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցությունը կներկայացնի ԼՂ-ի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցությունը շուտով կներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Շուտով ներկայացնելու ենք Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանն ուղղված գործողությունները ուսումնասիրելու, առաջարկելու և իրականացնելու քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ»,- ասաց Մինասյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում