Վրաստան

Ուկրաինայի նոր արտգործնախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նոր արտգործնախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է գերատեսչությունում նախատեսվող փոփոխությունների, այդ թվում՝ կադրային վերադասավորումների մասին։ Որպես այդ վերադասավորումերի մի մաս՝ նա հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Facebook-ի իր էջում Սիբիհան գրել է, որ իր կադրային առաջին փոփոխությունների մասին հայտնել է Ուկրաինայի դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին։ Նա առաջարկել է աշխատանքից ազատել ԱԳ փոխնախարար Իրինա Բորովեցին, իսկ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինի երկարաժամկետ գործուղումը կդադարեցվի։

«Պատերազմող երկրների դեսպանները չեն կարող կտրվել պատերազմի իրողություններից։ Այս առնչությամբ որոշում է կայացվել հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին», - գրել է Սիբիհան։

Նա նաև հայտնել է, որ հարկավոր է նախարարությունում ներգրավել երիտասարդ կադրերի։ 

Իր հերթին «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ սեպտեմբերի 8-ին Սիբիհան հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև Ռումինիայի, Չեխիայի, Թուրքիայի և Մոլդովայի արտգործնախարարների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում