Ասիա

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» խորագրով գագաթնաժողովի բացմանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» խորագրով գագաթնաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում»,- գրել է Պապիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում