Քաղաքականություն

Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

1 րոպեի ընթերցում

Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Արմենուհի Ղազարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին: 

Երդման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 9-ին գումարված հերթական նիստի մեկնարկին: 

Արմենուհի Ղազարյանը խորհրդարանում փոխարինել է Գուրգեն Արսենյանին, որը նշանակվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպան ու հրաժարվել պատգամավորական մանդատից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում