Ռուսաստանում ընթանում է տարածաշրջանային և ՏԻՄ ընտրությունների եզրափակիչ քվեարկությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում սեպտեմբերի 8-ը տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության եզրափակիչ օրն է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի մարզերում տարբեր մակարդակների ընտրությունների եզրափակիչ օրը՝  քվեարկություն է անցկացվում նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և սահմանամերձ ութ շրջաններում։ 

Ընտրությունների առաջին օրը՝ սեպտեմբերի 6-ին, ընտրատեղամասեր են բացվել երկրի 49 մարզերում, որտեղ որոշում է կայացվել ընտրություններն անցկացնել երեք օրվա ընթացքում: Հաջորդ օրն ընտրական գործընթացին միացել է ևս 13 սուբյեկտ: Սեպտեմբերի 8-ին քվեարկությունն ընթանում է ևս 21 սուբյեկտներում, այդ թվում՝ Կուրգանի շրջանի ղեկավարի, ինչպես նաև Կաբարդինա-Բալկարիայի, Թաթարստանի և Տիվայի օրենսդիր ժողովների պատգամավորների ընտրություններում։ Բոլոր ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն  20:00-ին:

Բացի այդ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Ռուսաստանի 14 մարզերում գործել են արտատարածքային ընտրատեղամասեր, որտեղ կարող էին քվեարկել Կուրսկի սահմանամերձ շրջանը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով լքած բնակիչները։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ