Մարզեր

Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 6-ին, ժամը 15:59-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․ ծնված 1995 թ.) բախվել է ճամփեզրյա բետոնե արգելապատնեշին և շրջված վիճակում հայտնվել հարակից դաշտամիջյան հատվածում։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Հ․ Ա․-ն (ծնված 1984 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում