Իրավունք

«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր

2 րոպեի ընթերցում

«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ մասնաշենքերից մեկի հարակից տարածքում տեղադրված աղբամանների մոտ թաքցված են թմրամիջոցներ և արգելված իրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Քրեակատարողական ծառայությունը։ 

Նույն տարածքային բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները,  «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին խուզարկել են նշված տարածքը։ Խուզարկության արդյունքում նախապես պատրաստված թաքստոցից ծառայողները հայտնաբերել են ծխախոտի տուփ և պլաստմասե տարա, որոնց մեջ առկա են եղել 32 հատ դեղահաբ և դեղապատիճ, ինչպես նաև՝ 12,3 գրամ քաշով կաթնագույն, փխրուն զանգված և օգտագործված, դատարկ ներարկիչ՝ իր ասեղով։

Շարունակելով հսկողությունը նշված տարածքում՝ ծառայողները նույն վայրում նկատել են կասկածելի վարքագիծ դրսևորող դատապարտյալի, որին անմիջապես ենթարկել են անձնական խուզարկության, ապա ևս մեկ անգամ զննել տարածքը։ Հերթական խուզարկության արդյունքում՝ աղբակույտի տակից հայտնաբերվել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված բժշկական լարան, կասկածելի հետքերով զիպ տոպրակ, էլեկտրական լամպ, որի մեջ թաքցված է եղել օգտագործված, դատարկ ներարկիչ, ինչպես նաև՝ ինքնաշեն սարք՝ մոխրացված հետքերով, ենթադրաբար թմրանյութ օգտագործելու համար նախատեսված։ 

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում