Քաղաքականություն

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա. Իրանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, հերթական անգամ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների հնարավոր ապաշրջափակմանը, վերահաստատել է Թեհրանի դիրքորոշումը, որ  վերջինս դեմ չէ ապաշրջափակմանը, սակայն վստահ է, որ դա պետք է տեղի ունենա երկրների ազգային և պետական ինքնիշխանության ներքո։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը նման դիրքորոշում է հայտնել՝ անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հնարավոր բացման և դրանց նկատմամբ վերահսկողության վերաբերյալ հարցին։ 

«Ապաշրջափակման խնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումը լիովին պարզ և ակնհայտ է։ Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, սակայն մենք վստահ ենք, որ ապաշրջափակման շրջանակում բոլոր գործողությունները պետք է տեղի ունենան ազգային և պետական ինքնիշխանության ներքո։ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված բոլոր երազներն ու պատրանքները երբեք իրականություն չեն դառնա», - ընդգծել է Սոբհանին։

Անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին ապաշրջափակման համատեքստում քննարկվում է այդ ուղիների նկատմամբ երրորդ երկրներին վերահսկողություն տալու հնարավորություններին՝ Իրանի դեսպանը նշել է, որ սրա վերաբերյալ Հայաստանի կառավարությունն իր դիրքորոշումը շատ հստակորեն արտահայտել է։

«Մենք վստահ ենք, որ բոլոր վերահսկումները պետք է ամբողջապես լինեն Հայաստանի կառավարության և վերջինիս ինքնիշխանության ներքո», - շեշտել է Մեհդի Սոբհանին։

Դեսպանը հայտարարել է, որ հիմա ոչ թե 19-րդ, այլ 21-րդ դարն է, և երկրներն ունեն անկախություն, ինքնիշխանություն և իրացնում են այդ իրավունքը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում