Մշակույթ

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 250-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն: 

Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝

·         Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը.

·         Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը.

·         Պատմագրություն.

·         Հնագիտական ժառանգություն. 

·         Հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում.

·         Ուրարտագիտություն.

·         Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ․ հոկտեմբերի 10-ը՝ ժամը 11:00-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում