Թուրքիայի ԱԳ նախարարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հյուսիսային Մակեդոնիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին և Իսրայելի վարչապետ Նեթանյահուին մեղադրել ցեղասպանություն իրականացնելու մեջ:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրում է Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության հիմնական պատասխանատվությունը։ 

«Ցեղասպանության գլխավոր մեղավորը (Գազայի հատվածում) Նեթանյահուն է։ Նա շարունակում է մահ ու սարսափ սերմանել իշխանությունը պահպանելու համար»,- ասել է նա: 

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետը սաբոտաժ է անում բոլոր փորձերը, որոնք ուղղված են հրադադարին։

Ֆիդանը հայտարարել է, որ էսկալացիան տարածվել է դեպի Հորդանան գետի արևմտյան ափ, որտեղ իրավիճակը սրվում է Ալ-Աքսա մզկիթի դեմ սադրանքներով։

«Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Նեթանյահուին: Կոտորածի ֆոնին լռելը հավասարազոր է այս հանցագործությանը մեղսակից լինելուն»,- ընդգծել է Ֆիդանը։ 

Հայերեն العربية Español Русский

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26