Շվեդիայի արտգործնախարարը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից՝ առանց այդ քայլի պատճառները հայտնելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր որոշման մասին Բիլստրյոմը գրել է X սոցիալական հարթակում։

Նա հայտնել է, որ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին արտգործնախարարի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին հայտնել է «տխրության և հպարտության միախառնված զգացողությամբ»։

Քաղաքականությամբ զբաղվելու 25 տարիների ընթացքում Թոբիաս Բիլստրյոմը տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 10 տարի աշխատել է նախարարի պաշտոնում, 2006-2014 թվականներին՝ միգրացիայի նախարարի, իսկ 2022 թվականից՝ արտաքին գործերի նախարարի։

«Ես այժմ ամբողջովին հեռանում եմ քաղաքականությունից։ Դա նշանակում է, որ հրաժարվում եմ նաև Ռիկսդագում (խմբ.՝ Շվեդիայի խորհրդարան) իմ աթոռից», - գրել է 50-ամյա Բիլստրյոմը։

Արտգործնախարարի պաշտոնում իր ձեռքբերումների շարքում նա առանձնացրել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ 200 տարի չեզոքություն պահպանելուց հետո։

Հայերեն English Français Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին