Եվրոպա

Լեհաստանում ավիացիան ութ օրվա ընթացքում երրորդ անգամ օդ է բարձրացել` Ուկրաինային ՌԴ-ի հարվածների պատճառով

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում ավիացիան ութ օրվա ընթացքում երրորդ անգամ օդ է բարձրացել` Ուկրաինային ՌԴ-ի հարվածների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի և դաշնակիցների մարտական ​​ինքնաթիռներն օդ են բարձրացել Լեհաստանում՝ պայմանավորված Ռուսաստանի հեռահար ավիացիայի կողմից Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներին հասցրած հարվածներով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը:

Հրամանատարության տվյալներով՝ այդ կապակցությամբ երկրի հարավ-արևելքում կարող է դիտվել «աղմուկի մակարդակի բարձրացում»:

Ըստ հաղորդագրության՝ Լեհաստանի օդային տարածության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն ակտիվացված են, օպերատիվ հրամանատարությունը «իրադրության մշտական մոնիթորինգ է իրականացնում»։

Ինքնաթիռները գործի են դրվում ութ օրվա ընթացքում արդեն երրորդ անգամ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում