Աշխարհ

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի փրկարարների «Ժայռ-2024» հատուկ վարժանքը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի փրկարարների «Ժայռ-2024» հատուկ վարժանքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Ալմա Աթայի մարզում մեկնարկել է ՀԱՊԿ-ի փրկարարների հատուկ վարժանքը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ 

Ըստ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ վարժանքների թեման երկրաշարժի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացումն է:

Սեպտեմբերի 2-ից 3-ը ՀԱՊԿ-ի փրկարարները պլանավորված ուսումնական տեղամասերում վարժանքներ են անցկացրել` կատարելագործելու գործողությունները բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ:

Նախարարությունում նշել են, որ զինավարժարանի  տարածքում մասնակիցների համար ստեղծել են վրանային ճամբար, դաշտային հիվանդանոց, սարքավորել ստացիոնար դիտահարթակ։ Բացի այդ, պատրաստվել են ուսումնական վայրեր ցուցադրական ելույթների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում