Տնտեսություն

Ֆասթ Բանկի՝ Բաղրամյան 1/4 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է

1 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկի՝ Բաղրամյան 1/4 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաբրենդավորումից հետո Ֆասթ Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ հաճախորդներին ընդունելու և սպասարկելու հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից մասնաճյուղում։ Մասնաճյուղի կառավարչի խոսքով՝ վերաբրենդավորումն ուղղված էր հաճախորդների համար լավագույն փորձառությունն ապահովելուն։

«Բոլոր փոփոխությունների նպատակը մեր հաճախորդներին ավելի որակով սպասարկելն է և բոլոր գործընթացներն ավելի սահուն կազմակերպելը։ Ավելի քան հինգ անգամ ընդլայնել ենք մասնաճյուղի տարածքը, ստեղծել ենք հարմարավետ սպասասրահ հաճախորդների համար», - նշել է մասնաճյուղի կառավարիչ Կարեն Սահակյանը։

Բանկը շարունակաբար բարելավում է հաճախորդների սպասարկման որակը՝ ձգտելով Հայաստանում ներդնել լավագույն միջազգային փորձը։ Նոր ու հարմարավետ միջավայրում Ֆասթ Բանկի հաճախորդները 24/7 գրաֆիկով կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ վարկեր, ավանդներ, միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկում, և այլն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում