Գիտություն

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կստեղծվի ևս 18 հեռավար գիտական լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից և 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։

Առաջին 2 տարվա ընթացքում կազմակերպությունում, որտեղ աշխատելու են տվյալ գիտական խմբերը, կձևավորվեն նոր գիտական ստորաբաժանումներ՝ հեռավար լաբորատորիաներ, ինչն էլ հենց մրցույթի հիմնական նպատակներից է։

Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական և միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների ներգրավմանը, միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը և այլն:

Մրցույթն անցկացվում է արդեն երրորդ անգամ․ նախկինում հայտարարված ու ամփոփված մրցույթների արդյունքներով ընտրվել էին համապատասխանաբար 15 և 18 գիտական թեմաներ։

Յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը կազմել է 130 մլն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում