Աշխարհ

ՀԱՊԿ-ում քննարկվում են հավաքական արձագանքման ուժերի տեղակայման նախապատրաստական ​​աշխատանքները

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ում քննարկվում են հավաքական արձագանքման ուժերի տեղակայման նախապատրաստական ​​աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները քննարկում են Կենտրոնական Ասիայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի տեղակայման և օգտագործման առաջարկների նախապատրաստումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչի խոսքերին։

«Սեպտեմբերի 3-ից 4-ը Մոսկվայում Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության համատեղ ուսումնավարժության ընթացքում մշակվում են Կենտրոնական Ասիայի հավաքական անվտանգության տարածաշրջանում արագ արձագանքման հավաքական ուժերի տեղակայման և օգտագործման վերաբերյալ առաջարկների նախապատրաստման հարցերը։ Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանը համատեղ վարժանքներին մասնակցում են տեսակոնֆերանսի միջոցով», - ասել է Շչեգրիկովիչը:

Մամուլի քարտուղարի խոսքով՝ ուսումնական իրավիճակի համաձայն՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին «դիմել է կազմակերպության անդամ երկրի նախագահը` ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար ռազմական և ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումների նախագծերը հիմք կհանդիսանան Ղրղզստանի տարածքում «Փոխգործակցություն-2024», «Որոնում-2024» և «Էշելոն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ զորամիավորումների օգտագործման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում