Բաքվում SOCAR-ի արտադրության տարածքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի Սուրախանի շրջանի SOCAR գիտահետազոտական ինստիտուտի փորձարարական թեստային արտադրության տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
— Newsfeed (@Newsfeed883920) August 30, 2024
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռնարկած անհետաձգելի և անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը հարակից տարածքներ։
Նշվում է, որ դեպքի վայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Ավելի վաղ Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել էին, որ Բաքվի Սուրախանի շրջանում գտնվող «Էֆսուն» տոնակատարությունների պալատի մոտակայքում հրդեհ է բռնկվել և սահմանափակումներ են մտցվել։