Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։
Այս պահին շինարարության մեջ ներգրավված է շուրջ 90 միավոր շինտեխնիկա։
Կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային աշխատանքներ։ Նշենք‚ որ շինարարությունն այստեղ մեկնարկել է ընթացիկ տարվա մայիսից։
Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: