Լոռու մարզում տնտեսության առաջատար ճյուղերից է նաև զբոսաշրջությունը․ մարզպետը՝ ձեռքբերումների ու ծրագրերի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Լոռու մարզի տնտեսության առաջատար ճյուղերի ցանկին, որն ընդգրկում է մասնավորապես արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, վերջին տարիներին գումարվել է նաև զբոսաշրջությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ  զրույցում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը  բավականին զարգացած գնահատեց զբոսաշրջային ոլորտը։

Նրա տեղեկատվությամբ՝ վերջին 2 տարիներին մոտ 30 հյուրանոց և հյուրատուն է կառուցվել մարզում, ինչն ակտիվություն է հաղորդել զբոսաշրջությանը։

«Ուզում եմ շեշտել, որ բավականին անելիքներ կան։ Ինքս ցանկանում եմ, որ այդ ոլորտում շատ մեծ աշխատանքներ իրականացնենք։ Լոռու մարզն իր բնությամբ և պատմամշակութային ժառանգությամբ շատ գրավիչ վայր է։ Հրավիրում եմ մեր բոլոր տնտեսվարողներին՝ Հայաստանում, ինչու չէ նաև Սփյուռքում գործող մեր հայրենակիցներին, Լոռու մարզում հիմնել հյուրանոցային և ռեստորանային տնտեսություններ, որպեսզի մարզը դարձնենք առավել գրավիչ և՛ մեր հայրենակիցների, և՛ օտարերկրացիների համար»,-ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝  Փամբակ համայնքում ներկայում բավականին խոշոր հյուրանոց է կառուցվում։ Բացի այդ, նշված հատվածն առավել գրավիչ դարձնելու համար  նպատակ կա ճոպանուղի կառուցել։ 

Անդրադառնալով հանրապետության  տնտեսության ընդհանուր ծավալում Լոռու մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռներին՝ Ղազարյանը նշեց, որ արդյունաբերությունը կազմում է 3,3 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 8,7 տոկոս, շինարարությունը՝ 4,2 տոկոս, մանրածախ առևտուրը՝ 2,4 տոկոս, իսկ մյուս ծառայությունները՝ 1,2 տոկոս։

Մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտում գերակա ճյուղերից են համարվում թեթև արդյունաբերությունը և վերամշակման ուղղությունը։

Մարզպետն ուրախալի համարեց, որ համեմատաբար փոքր ընկերությունները ևս  փորձում են գործունեություն ծավալել մարզում։ 

Ղազարյանի հավաստմամբ՝ մարզպետի աշխատակազմն իր ներդրումն ու մասնակցությունն է ունենում փոքր և միջին բիզնեսի տարածումը խթանելու ուղղությամբ։

«Շեշտադրելով խոշոր ընկերությունները՝ միաժամանակ՝ խթանում ենք մանր և միջին բիզնեսը, որի շնորհիվ տեղի բնակչության համար և աշխատատեղեր են ապահովվում, և տեքստիլ արտադրության լայն ընդգրկվածությունը»,-ընդհանրացրեց Լոռու մարզպետը։

Հեղինակ՝ Վան Նովիկով

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն Español Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ