Իսրայելը Գազայում ավիահարված է հասցրել հումանիտար օգնության ավտոշարասյանը. կան զոհեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտնել է, որ Գազայի հատվածում հումանիտար օգնության ավտոշարասյանը հասցրած ավիահարվածի թիրախում են եղել զինված անձինք, որոնք փորձում էին առևանգել օգնությունը։ Սակայն ըստ օգնության մատակարարումը կազմակերպող հումանիտար կազմակերպության՝ ավիահարվածի հետևանքով զոհվել են այն տրանսպորտային ընկերության աշխատակիցները, որոնց հետ իրենք համագործակցում էին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Guardian պարբերականը հաղորդում է, որ ԱՄՆ-ում տեղակայված «Աներա» հասարակական կազմակերպության շարասյունը բժշկական պարագաներ և վառելիք էր տանում Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում գտնվող հիվանդանոց, երբ օգոստոսի 29-ի երեկոյան ենթարկվել է հարձակման։

Ավտոշարասյան երթուղին նախապես համաձայնեցված է եղել ԻՊԲ-ի հետ, ինչը պետք է ապահովեր, որ հումանիտար մեքենաները չռմբակոծվեն։ 

«Ցավոք, մի քանի անձ, որոնք բոլորն այն տրանսպորտային ընկերության աշխատակիցներն էին, որոնց հետ մենք աշխատում ենք, զոհվել են հարձակման հետևանքով։ Նրանք ավտոշարասյան առաջին մեքենայում էին», - հայտնել է «Արենա»-ի Պաղեստինի տարածաշրջանային տնօրեն Սանդրա Ռաշիդը։

Ըստ չհաստատված տվյալների՝ ավիահարվածի հետանքով 5 մարդ է զոհվել։

ԻՊԲ-ն հաստատել է, որ երթուղին համաձայնեցված է եղել։ Միևնույն ժամանակ ԻՊԲ-ն նշել է, որ ավտոշարասյան ընթացքի ժամանակ մի շարք զինված անձինք գրավել են շարասյան առջևից ընթացող մեքենան և սկսել են վարել այն։

«Մեքենայի գրավումից հետո և այն բանից հետո, երբ հաստատվեց, որ զինված անձանց մեքենային հնարավոր է ճշգրիտ հարված հասցնել, հարված իրականացվեց։ Ավտոշարասյան մյուս մեքենաները չեն վնասվել և հասել են իրենց պլանավորած նշանակման վայր։ Զինված անձանց հասցված հարվածը վերացրել է նրանց կողմից հումանիտար ավտոշարասյան գրավման սպառնալիքը», - նշված է ԻՊԲ-ի հայտարարության մեջ։

Այս միջադեպից ժամեր առաջ Իսրայելի զինվորները կրակ էին բացել Պարենի համաշխարհային ծրագրի (World Food Program - WFP) մեքենայի վրա, որի վրա առկա էր ՄԱԿ-ի տարբերանշան։ WFP-ն հայտարարել է, որ երկու մեքենաներից մեկին հարվածել է առնվազն 10 գնդակ, երբ այն մոտեցել է ԻՊԲ-ի անցակետին։ Մեքենայում գտնվող անձինք չեն վնասվել, սակայն WFP-ն ժամանակավորապես դադարեցրել է Գազայի հատվածում իր անձնակազմի տեղաշարժը։

Հայերեն English Русский

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել

ՀՀ ԱԺ նախագահն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է

Վահան Կոստանյանն ու Դիմիտրիոս Սկուտասը քննարկել են Հայաստան–Հունաստան առևտրատնտեսական օրակարգը

Պուտինն ԱՊՀ-ի գծով իր պաշտոնակիցներին ոչ պաշտոնական գագաթնաժողովի է հրավիրել Սանկտ Պետերբուրգ

Իրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ

Բուլղարացի պատգամավորը հայտնել է, որ 2025 թվականին երկրում 16 դոնորի շնորհիվ իրականացվել է 34 փոխպատվաստում. BTA

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ