Աշխարհ

Ռուսաստանում գնահատել են գնաճի մակարդակը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում գնահատել են գնաճի մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում օգոստոսի 26–ի դրությամբ տարեկան գնաճը կազմել է 9.01 տոկոս՝ մեկ շաբաթ առաջվա 9.04 տոկոսի դիմաց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով Տնտեսական զարգացման նախարարության տվյալներին: 

Պարենային ապրանքների շուկայում այս շաբաթվա ընթացքում գներն աճել են 0.09 տոկոսով: 

Ոչ պարենային ապրանքների գների աճի տեմպերը դանդաղել են 0.1 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գնանկումն արագացել է ներքին չվերթների ավիատոմսերի գների նվազման ֆոնին (-5,14 տոկոս)։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում