Ռուսաստան

Ռոստովի մարզում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով ևս մեկ վառելիքի պահեստ է այրվում

1 րոպեի ընթերցում

Ռոստովի մարզում ԱԹՍ-ի գրոհի հետևանքով ևս մեկ վառելիքի պահեստ է այրվում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով հրդեհ է սկսվել ևս մեկ վառելիքի պահեստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը։

Նրա տվյալներով` տուժածներ չկան։

«Հրդեհի մարման աշխատանքներում գործի են դրվել արագ արձագանքման ուժերը: Բնակելի շենքերի վրա հրդեհի տարածման սպառնալիք չկա», - հավելել է Գոլուբևը։

Առավոտյան ավելի վաղ նահանգապետը հայտնել էր, որ գիշերը մոտավորապես ժամը 3-ին տարածաշրջանի երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են չորս ԱԹՍ։

Կամենսկի շրջանը գտնվում է Ռոստովի մարզի հյուսիս-արևելքում։ Ռոստովի մարզի հակառակ կողմում՝ Պրոլետարսկում, օգոստոսի 18-ից՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո այրվում է մեկ այլ խոշոր նավթապահեստ. հրդեհը չի հաջողվում մարել արդեն 11 օր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում