Հայաստան

Ձորագյուղում ասֆալտապատվել է 4 փողոց

1 րոպեի ընթերցում

Ձորագյուղում ասֆալտապատվել է 4 փողոց

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորոգվում են 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ փողոցները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի 4 փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 804 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ փողոցների ասֆալտապատում՝ 517 մետր ընդհանուր երկարությամբ և 2669 քառակուսի մետր մակերեսով։ 

Ծրագիրը նախատեսված էր իրականացնել 2022 թվականին, սակայն այն տեղափոխվեց 2024 թվական՝ տվյալ փողոցներում ջրաշինական աշխատանքների իրականացման պատճառով։  Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսից և օգոստոսի 27-ի դրությամբ արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ Վերոնշյալ 4 փողոցների բնակիչներն ասֆալտապատ ճանապարհից կօգտվեն առաջին անգամ։ 

Խոսրով  Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում