Հայաստան

Գավառ -Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգումն իրականացված է շուրջ 62 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Գավառ -Գեղարքունիք ավտոճանապարհի հիմնանորոգումն իրականացված է շուրջ 62 տոկոսով

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում շարունակվում են Գավառ-Գեղարքունիք մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2023 թվականի հոկտեմբերից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  շինարարական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Բաղդասար Նազեյանը,  12,9 կիլոմետր երկարության ավտոճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 250 միլիոն դրամ։ 

Ծրագրով նախատեսված  է հին ասֆալտեբոնյա ծածկի հեռացում, խճավազային հիմքի, ավազակոպճային շերտի, ասֆալբետոնյա երկշերտ նոր ծածկի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում երկաթբետոնյա ծածկած վաքերով, որոնք միաժամանակ կծառայեն որպես մայթեր՝ 12,9 կիլոմետր երկարությամբ, Գավառ քաղաքի տարածքում 900 մետր երկարությամբ հեղեղատար-կոյուղու կառուցում։  Ասֆալտապատվող մակերեսը կկազմի շուրջ 91 հազար քառակուսի մետր։ Հիմնանորոգվող ճանապարհի շուրջ 8 կիլոմետրն անցնում է Գավառ համայնքի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ գյուղերի և Գավառ քաղաքի ներսով։

2024 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են շուրջ 62 տոկոսով։ Աշխատանքները հիմնականում ավարտված են Լանջաղբյուր, Սարուխան գյուղերի,  Գավառ քաղաքի հատվածներում։ Արդեն հիմնանորոգվել է 8950 գծամետր երկարության ճանապարհ՝ 67450 քառակուսի մետր մակերեսով։ 

Խոսրով Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում