Հայաստան

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Հարավկովկասյան երկաթուղի»-ների տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու  «Հարավկովկասյան երկաթուղի»-ների տնօրենների խորհրդի նախագահը քննարկել են պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վյաչեսլավ Պավլովսկու գլխավորած պատվիրակությանը։ 

Պատվիրակության կազմում էին նաև «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, «Ռուսական երկաթուղիներ»-ի և ՀԿԵ ընկերության, ինչպես նաև՝ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպման մեկնարկին նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Պավլովսկուն՝ մայիսին Դեբեդ գետի վարարման հետևանքով վնասված երկաթուղու աշխատանքն արագ վերականգնելու հարցում երկաթուղայինների կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնցեսիոն պայմանագրի մեջ մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցեր, խոսվել է երկաթուղու աշխատանքի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտության մասին, համաձայնեցվել են մի շարք դրույթներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում