Հայաստան

Վարդենիս քաղաքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 3 շենքերի տանիքներ

2 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքում հիմնանորոգվում է բազմաբնակարան 3 շենքերի տանիքներ

ԳԱՎԱՌ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները Ռոմանի-2, Չարենցի-46, Երիտասարդության-2 հասցեներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի բազմաբնակարան 3 շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 49 միլիոն 900 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։  

Ծրագրով նախատեսվում է Ռոմանի-2, Չարենցի-46, Երիտասարդության-2 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում, որի արդյունքում հիմնովին փոխվում են տանիքների փայտյա կմախքները, իսկ ասբեստյա  ալիքավոր թիթեղները փոխարինվում մետաղականով։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի օգոստոսի 1-ից և կավարտվեն այս տարվա ընթացքում։ 2024 թվականի օգոստոսի 27-ի դրությամբ շինարարական աշխատանքները Ռոմանի-2 և Չարենցի-46 հասցեներում  իրականացվել են շուրջ 90, Երիտասարդական-2 հասցեում՝ 10 տոկոսով։ 

Ծրագրի շահառու են հանդիսանում Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի 110 բնակարանների 346 բնակիչներ։ 

Խոսրով Խլղաթյան  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում