Միացյալ Նահանգներ

Ռոբերտ Քենեդին դուրս է եկել Արիզոնայում նախագահական ընտրապայքարից

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քենեդին դուրս է եկել Արիզոնայում նախագահական ընտրապայքարից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններում անկախ թեկնածու Ռոբերտ Ֆիցջերալդ Քենեդին ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը՝ Արիզոնայի նահանգում նախագահական քվեաթերթիկներից իր անունը հանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արիզոնայի նահանգի պետքարտուղար Էդրիան Ֆոնտեսը X սոցիալական հարթակում։

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Քենեդին ցանկանում է հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնել և սատարել նրան՝ Թրամփի հնարավոր վարչակազմում պաշտոնի դիմաց։ 

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 23-ին ելույթ կունենա Արիզոնայում և կխոսի «ներկայիս պատմական պահի և առաջ շարժվելու իր ուղու մասին»։

Քենեդին իր նախագահական ընտրարշավը սկսել էր որպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ՝ առաջադրվելու համար մարտահրավեր նետելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում