Վրաստանի իշխանությունները բացատրել են Իվանիշվիլիի ելույթի ժամանակ անվտանգության ուժեղացման պատճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն հիշել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը՝ բացատրելով անվտանգության ուժեղացված միջոցառումները քաղաքական ուժի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի՝ կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նախօրեին իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին նախընտրական քարոզարշավի բացման արարողությանը ամբիոնի մոտ ելույթ է ունեցել զրահապատ ապակու հետևում։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները նրան դատապարտել են բնակչության նկատմամբ անվստահության համար։

«Մենք տեսանք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ժամանակ կրակել էին թեկնածուներից մեկի վրա, ուստի Բիձինա Իվանիշվիլին շատ մեծ դերակատարում ունի՝ ապահովելով երկրում խաղաղություն», վրացական «Երազանքը» վարում է պրագմատիկ քաղաքականություն։ Անվտանգության միջոցներն ուժեղացվել են, բոլորը հետևում են անվտանգության միջոցառումներին և մենք մեզ համապատասխանաբար ենք պահում»,- լրագրողներին ասել է Քալաձեն։

 

 

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով