Աշխարհ

Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկերն այրվել է

1 րոպեի ընթերցում

Եմենի ափերի մոտ հրետակոծությունից հետո հունական տանկերն այրվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր ծովում՝ Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտակայքում գտնվող հունական տանկերում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  Associated Press-ը, այս մասին  օգոստոսի 21-ին  հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO)։

Բրիտանական գերատեսչության տվյալներով՝ տանկերի վրա չորս անգամ կրակ է բացվել։

Ըստ աղբյուրի՝ Հունաստանի Առևտրային նավատորմի նախարարությունից պարզաբանել են, որ խոսքը Sounion նավի մասին է, որը Հունաստանի դրոշով Իրաքից Կիպրոս է ուղևորվել՝ անձնակազմի 25 անդամով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում