Միացյալ Նահանգներ

Ցուցարարները կոտրել են մարզադաշտի ցանկապատի մի մասը, որտեղ ընթանում է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության համագումարը

1 րոպեի ընթերցում

Ցուցարարները կոտրել են մարզադաշտի ցանկապատի մի մասը, որտեղ ընթանում է ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության համագումարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիկագոյում զանգվածային բողոքների մասնակիցները կոտրել են United Center մարզադաշտի շուրջ գտնվող մետաղյա ցանկապատի մի քանի հատվածներ, որտեղ անցկացվում է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին դեպքի վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ցուցարարները հավաքվել են վնասված ցանկապատի մոտ, բայց առաջ շարժվել չեն կարողացել: Այդ հատվածի երկայնքով շարվել են ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ՝ հատուկ հանդերձավորմամբ: Մի քանի հոգի բերման են ենթարկվել։

Չիկագոյի ոստիկանապետ Լարի Սնելինգը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, թե միջադեպի ժամանակ տուժողներ եղել ե՞ն, բացասական է պատասխանել։

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները վերականգնել են ցուցարարների կողմից կոտրված ցանկապատի հատվածները։ Միջադեպի վայրում մնացել են պաղեստինամետ ակտիվիստների մի քանի ցրված խմբեր։

Ակցիան կազմակերպել է միավորումը, որն ստացել է «Երթ դեպի Դեմոկրատական ​կուսակցության ​ազգային համագումար»  անվանումը։ Միավորման մեջ են մտել մի քանի տարբեր կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս Պաղեստինի, աշխատավորների և միգրանտների պաշտպանությամբ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում