Աշխարհ

117 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

1 րոպեի ընթերցում

117 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց կինը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանուհի Մարիա Բրանյաս Մորերան, որը 2023 թվականից ամենատարեց ապրող մարդն էր աշխարհում, մահացել է 117 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է նրա ընտանիքը X սոցիալական հարթակում:

«Մարիա Բրանյասը հեռացավ մեզնից։ Նա մահացավ այնպես, ինչպես ցանկանում էր՝ քնի մեջ, առանց ցավի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

The Guardian պարբերականը հաղորդում է, որ վերջին քսան տարում Մարիա Բրանյասն ապրում էր տարեցների խնամքի տանը՝ Իսպանիայի հյուսիս-արևելքում։

Գինեսի ռեկորդների գիրքը 2023 թ. հունվարին պաշտոնապես ճանաչել էր Բրանյասին որպես աշխարհի ամենատարեց մարդ այն բանից հետո, երբ 118 տարեկանում մահացավ ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռանդոնը։

Այժմ աշխարհի ամենատարեց մարդն, ըստ Գերոնտոլոգիայի (ծերաբանության) հետազոտական խմբի (GRG), ճապոնացի Տոմիկո Իտուկան է, որը ծնվել է 1908 թ. մայիսի 23-ին և 116 տարեկան է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում