Բարձր տեխնոլոգիաներ

Zenbook S 16. Ինչպե՞ս ASUS-ը համատեղեց էլեգանտությունն ու բարձր տեխնոլոգիաները մեկ նոթբուքում

11 րոպեի ընթերցում

Zenbook S 16. Ինչպե՞ս ASUS-ը համատեղեց էլեգանտությունն ու բարձր տեխնոլոգիաները մեկ նոթբուքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ASUS Zenbook S 16-ը պրեմիում դասի գերբարակ նոթբուքերի նոր մոդել է: Այս 16 դյույմանոց սարքը համատեղում է բարդ դիզայնը և առաջադեմ տեխնոլոգիաները՝ առաջարկելով ոճի և արտադրողականության յուրահատուկ համադրություն:

Ընդամենը 1,1 սմ հաստությամբ և 1,5 կգ քաշով Zenbook S 16-ը ոչ միայն շարժական ապրելակերպի մաս է, այլև հզոր ուժ է՝ ցանկացած առաջադրանք կատարելու համար:

Այս նոթբուքը, անկասկած, հիանալի ընտրություն է նրանց համար, ովքեր գնահատում են ինչպես ժամանակակից տեխնոլոգիաները, այնպես էլ տեխնոլոգիան օգտագործելու գեղագիտական ​​հաճույքը։ Ինչո՞ւ։ Եկեք անդրաառնանք կարևոր բնութագրերին:

Ի՞նչ տեղ է զբաղացնում նոր ASUS Zenbook S 16-ը նոթբուքերի շարքում

ASUS Zenbook S 16-ը Zenbook շարքի վերջին նորույթն է։ Այս շարքը հայտնի է իր պրեմիում բարակ և թեթև նոթբուքերով: Ի տարբերություն նախորդ մոդելների, ինչպիսիք են Zenbook S 13 OLED-ը, նոր Zenbook S 16-ն հագեցած է շատ ավելի մեծ էկրանով՝ առանց չափի կամ քաշի զգալի ավելացման: Այն նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր հզոր, բայց շարժական նոթբուքի կարիք ունեն ամենօրյա օֆիսային առաջադրանքների և ճանապարհին ակտիվ օգտագործման համար:

Ավելի կոմպակտ մոդելների համեմատ՝ Zenbook S 16-ն առանձնանում է իր 16 դյույմանոց էկրանով և հզոր կոնֆիգուրացիայով, որը հագեցած է արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաներով։ Չնայած ավելի մեծ էկրանի՝ նոթբուքը պահպանում է նախորդ մոդելների չափերն ու քաշը:

Որո՞նք են ASUS Zenbook S 16-ի դիզայնի և նյութերի առանձնահատկությունները 

ASUS Zenbook S 16 գրավում է օգտատերերին իր տեխնիկական բնութագրերի և մտածված դիզայնի շնորհիվ։ Սարքի կորպուսը պատրաստված է ալյումինի օքսիդի կերամիկայից՝ Ceraluminum™ -ից, ինչը ոճային և դիմացկուն լուծում է: Առաջին անգամ այս նյութը ներկայացվել է Zenbook S 13 OLED-ի վրա, այն շատ դիմացկուն է, մակերեսին չեմ մնում մատերի հետքեր և բծեր։ 

Ընդամենը 1,1 սմ հաստություն և 1,5 կգ քաշ ունենալով՝  Zenbook S 16-ը աներևակայելի թեթև է և շարժական: Բնությունից ոգեշնչված գույներն ու դիզայնը լրացվում են փայլատ ծածկույթով, որն ապահովում է մաշվածության դեմ պաշտպանություն:

Տեխնիկական ո՞ր հատկանիշների շնորհիվ ASUS Zenbook S 16-ն առանձնանում է իր մրցակիցներից

ASUS Zenbook S 16-ը առանձնանում է ոչ միայն իր դիզայնով, այլև առաջադեմ տեխնիկական բնութագրերով: Նոթբուքի հիմքում է նորագույն 12 միջուկանի AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորը, որն ապահովում է բարձր արտադրողականությունը և էներգաարդյունավետությունը: Այս պրոցեսորն աջակցում է վայրկյանում ավելի քան 80 տրիլիոն գործողություններ (TOPS), ինչը այն դարձնում է իդեալական լուծում AI-ի հետ կապված և ալն ծանր ծրագրերի վրա աշխատելու դեպքում:

Պրոցեսորի հետ մեկտեղ նոթբուքը համալրված է 16 դյույմանոց ASUS Lumina OLED էկրանով՝ 3K կետանյնությունով  և 120 Հց թարմացման արագությունով, որն ապահովում է պատկերի բացառիկ որակ և անխափան աշխատանք։ Պայծառության գագաթնակետը հասնում է 550 կդ/մ²-ի, իսկ ցայտագունության հարաբերակցությունը 1,000,000:1 է: Էկրանը հավաստագրված է Pantone-ի և TUV Rheinland-ի կողմից, ինչը հաստատում է նրա բարձր գունային ճշգրտությունը և աչքերի պաշտպանությունը վնասակար կապույտ լույսից։

Մինչև 32 ԳԲ գերարագ LPDDR5X հիշողությունը և մինչև 2 ՏԲ PCIe SSD կուտակիչն ապահովում են տվյալների ակնթարթային մուտք և համակարգի բարձր արագություն: Wi-Fi 7 անլար կապը երաշխավորում է գրեթե 5 անգամ ավելի բարձր արագություն, քան նախորդ սերնդի ստանդարտների դեպքում։ 

Այսպիսի արտադրողականություն բարակ կորպուսում ապահովելու համար Zenbook S 16-ն օգտագործում է հովացման առաջադեմ համակարգ, որը ներառում է գոլորշու խցիկ, գրաֆիտի թերթիկ, երկակի օդափոխիչներ և հատուկ ցանց: Այս համակարգը արդյունավետ հեռացնում է ջերմությունը և ապահովում է աղմուկի ցածր մակարդակ։

Ինչպե՞ս են AI տեխնոլոգիաները բարելավում ASUS Zenbook S 16-ի հետ աշխատանքը

ASUS Zenbook S 16-ը արհեստական բանականություոով նոթբուքերի նոր ստանդարտի առաջին սարքերից մեկն է: Այն ներառում է հատուկ AI արագացուցիչ և Windows օպերացիոն համակարգի մակարդակով AI տեխնոլոգիաների աջակցություն, ինչը նոր հնարավորություններ է բացում օգտատերերի համար:

AMD Ryzen™ AI 9 HX 370 պրոցեսորը ներառում է XDNA նեյրոպրոցեսոր, որը գեներացնում է 50 TOPS: Սա թույլ է տալիս բարդ հաշվարկներ կատարել լոկալ՝ առանց տվյալների ամպ ուղարկելու անհրաժեշտության, ինչը զգալիորեն մեծացնում է մշակման արագությունն ու անվտանգությունը։ Նման տեխնոլոգիաները թույլ են տալիս աջակցել Windows 11-ի խելացի գործառույթներին, ինչպիսիք են Recall խելացի որոնումը, Live Captions ենթագրերի թարգմանությունը և Cocreator գրաֆիկական խմբագիրը, որոնք հասանելի կլինեն ծրագրի թարմացումից հետո։ 

Բացի դրանից, ASUS AI-ով աշխատող հավելվածները, ինչպիսիք են StoryCube-ը լուսանկարների և տեսանյութերի կառավարման համար և ASUS AI Noise-Canceling-ը, բարելավում են աշխատելու և հաղորդակցման փորձը: AI-ով աշխատող AiSense վեբ-տեսախցիկը, որն ունի կափարիչ, հարմարվում է լուսավորությանը և հետևում է օգտատիրոջ հայացքին՝ բարձրորակ տեսանյութի և բարելավված անվտանգության համար:

Ինչպե՞ս է ASUS Zenbook S 16 ապահովում երկար աշխատանք առանց լիցքավորման 

ASUS Zenbook S16-ի հիմնական առավելություններից մեկը մարտկոցի երկար կյանքն է: Նոթբուքը հագեցած է 78 Վտ/ժ հզորությամբ մարտկոցով, որը թույլ է տալիս աշխատել մինչև 20 ժամ առանց վերալիցքավորման:

65 Վտ հզորությամբ ադապտերի միջոցով սարքը արագ կլիցքավորվի մինչև 60% ընդամենը 49 րոպեում: Բացի դրանից, նոթբուքը կարող է լիցքավորվել  բջջային մարտկոցներից և սմարթֆոնների լիցքավորիչներից 5-ից մինչև 20 Վտ հզորությամբ, ինչը մեծացնում է ունիվերսալությունը և օգտագործման հեշտությունը ճանապարհորդելու ընթացքում:

Մարտկոցի ժամկետը ավելացել է մինչև 1200 լիցքաթափման ցիկլ։

Ի՞նչ պորտեր են հասանելի ASUS Zenbook S 16-ում

ASUS Zenbook S 16 առաջարկում է ինտեֆեյսերի և պորտերի լայն շրջանակ, որն ապահովում է գերազանց համատեղելիություն և ճկունություն տարբեր սարքերի միացման հարցում: Նոթբուքը հագեցած է երկու USB 4.0 Gen3 Type-C պորտով, որոնք աջակցում են լիցքավորմանը, էկրանների միացմանը և տվյալների փոխանցմանը՝ բարձր արագությամբ: Այս պորտերը նաև աջակցում են Power Delivery ստանդարտին:

Բացի դրանից, նոթբուքն ունի մեկ USB-A 3.2 Gen2 պորտ, որը թույլ է տալիս արագ տվյալների փոխանցում և արտաքին սարքերի միացում։ Արտաքին էկրանները միացնելու համար արտադրողներն առաջարկում են HDMI 2.1 միակցիչ, ինչը հեշտացնում է Zenbook S 16-ի ինտեգրումը բազմամոնիտոր աշխատանքային կայանում:

Կա նաև SD 4.0 քարտ ռիդեր, որը հեշտացնում է հիշողության քարտերի հետ աշխատանքը: 3,5 մմ աուդիո միակցիչը թույլ է տալիս միացնել ականջակալները կամ խոսափողը առանց ադապտերների անհրաժեշտության:

Ինչպե՞ս է ASUS Zenbook S 16-ն ապահովում բարձրորակ պատկեր և ձայն

Նոթբուքը հագեցած է 16 դյույմանոց ASUS Lumina OLED էկրանով՝ 3K կետայնությունով և 120 Հց թարմացման արագությամբ, որն առաջարկում է պատկերի ցնցող հստակություն և պայծառություն։ OLED տեխնոլոգիան ապահովում է DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթ, ինչն իդեալական լուծում է պրոֆեսիոնալ գրաֆիկայի և մուլտիմեդիա նախագծերի համար:

Բացի դրանից, էկրանը հավաստագրված է Pantone-ի և TUV Rheinland-ի կողմից․ստանում եք գույների բարձր ճշգրտություն և վնասակար կապույտ լույսի նվազեցում 70%-ով։ Այս հատկանիշների շնորհիվ էկրանն ավելի ապահով է աչքերի համար, հատկապես երկար օգտագործման ժամանակ:

Նոթբուքի harman/kardon հավաստագրված ձայնային համակարգն ունի վեց բարձրախոս, որոնք հզոր, հստակ ձայն են հաղորդում: Այս աուդիոհամակարգն ապահովում է բարձրորակ ձայն տեսազանգերի և մուլտիմեդիա բովանդակության համար: ASUS AI Noise-Canceling համակարգն օգնում է ապահովել հստակ ձայն զանգերի ժամանակ՝ նվազագույնի հասցնելով արտաքին աղմուկը և բարելավելով հաղորդակցությունը:

Ի՞նչի շնորհիվ այս նոթբուքն ունի յուրահատուկ դիզայն  

Նոթբուքն ունի նորարարական ալյումինի օքսիդի կերամիկական ծածկույթ՝ Ceraluminium™-ը, որը սարքին ոչ միայն նորաձև տեսք է հաղորդում, այլև դիմակայում է մատերի հետքերին, բծերին և մաշվածությանը:

Սարքի արտադրության մեջ օգտագործվող նյութերը ներառում են վերամշակված ռեսուրսներ, ինչպիսիք են վերամշակված պլաստիկն ու ալյումինը, իսկ փաթեթավորումը պատրաստված է վերամշակված թղթից և ստվարաթղթից, ինչն ընդգծում է ընկերության էկոլոգիական մոտեցումը:

Վերջաբան

Zenbook S 16 փորձարկվել է MIL-STD 810H ռազմական ստանդարտի համաձայն։ Այս փաստը հաստատում է դրա ամրությունն ու հուսալիությունը տարբեր աշխատանքային պայմաններում: Այս թեստերը ստուգում են արդյոք սարքը կարող է աշխատել ընկնելու, վիբրացիայի, ծայրահեղ ջերմաստիճանի և խոնավության դեպքում՝ ապահովելով նոթբուքի ամրությունն ամենօրյա օգտագործման ժամանակ: 

ASUS Zenbook S 16-ը իդեալական լուծում է նորագույն տեխնոլոգիաներով, հզոր, նորաձև և հուսալի նոութբուք փնտրող մասնագետների համար: Պատկերի բարձր որակը, մարտկոցի երկար կյանքը և արհեստական բանականության առաջադեմ առանձնահատկություններն այն դարձնում են հիանալի ընտրություն ցանկացած միջավայրում արդյունավետ աշխատելու և զվարճանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում