Երևան

Երևանի Չարենցի փողոցում չորս ավտոմեքենա է բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Երևանի Չարենցի փողոցում չորս ավտոմեքենա է բախվել, վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 10։38-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ա. Խ., ծնված 1959 թ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն. Օ., ծնված 1980 թ.), «Mazda» (վարորդ՝ Դ. Կ., ծնված 1991 թ.) և «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1980 թ.) մակնիշների  ավտոմեքենաները․ կա տուժած։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ․ Ս.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mazda» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում