Հայաստան

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին:

Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը:

Տիգրան Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու և մեր գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի նրան շնորհվեց Հայաստանի բարձրագույն պարգեւը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը:

Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ:

Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ և համբերություն»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում