Հայաստան

Մայր Տաճարը կրկին իր դռները կբացի սեպտեմբերի 29-ին

1 րոպեի ընթերցում

Մայր Տաճարը կրկին իր դռները կբացի սեպտեմբերի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնանորոգված Մայր Տաճարը կրկին իր դռները կբացի սեպտեմբերի 29-ին:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Այսօր՝ օգոստոսի 17-ին  Մայր Տաճարի Նավակատիքի օրն է: 

Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին: 

«Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին»,-նշել է Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում