Մարզեր

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորակը

1 րոպեի ընթերցում

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ձորակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 17-ին, ժամը 21։46-ին ահազանգ է ստացել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 28-րդ կմ-ին VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մ) և շրջվել մոտակա ձորակը. տուժածներ չկան։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել այն, դուրս բերել ձորակից և տեղափոխել ավտոքարշակի վրա:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում