Մարզեր

Արթիկում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 20 բնակիչ

1 րոպեի ընթերցում

Արթիկում բնակելի շենքում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 20 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 16-ին ժամը 02։49-ին ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի շքամուտքում ծուխ է նկատվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է թիվ 7 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել են մեկական մահճակալ և բազմոց, ջերմահարվել է հյուրասենյակի գույքը՝ մասամբ:

Փրկարարները հյուրասենյակի մուտքի մոտ հայտնաբերել են սեփականատեր Լ․Ս․-ին (ծնված 1950 թ.), տեղում ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները շենքի 4-րդ մուտքից տարհանել են 20 բնակչի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում