Դավթաշենում կգործարկվի էլեկտրաշչակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում կգործարկվի էլեկտրաշչակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանն այս մասին իրազեկում է տարածել և հայցել է քաղաքացիների ներողամտությունը։ «Օգոստոսի 15-ին՝ ժամը 14:00-15:00-ի ընթացքում Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրաշչակ»,-նշում են քաղաքապետարանից։