Մերձավոր Արևելք

Սիրիայում երկրաշարժից առնվազն 65 մարդ է վիրավորվել

2 րոպեի ընթերցում

Սիրիայում երկրաշարժից առնվազն 65 մարդ է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում առնվազն 65 մարդ է վիրավորվել օգոստոսի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը գտնվել է Համայի նահանգի արևելքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։

Ըստ գերատեսչության տեղեկատվության՝ տուժածներն ստացել են թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Հանրապետության արտակարգ ծառայությունները, այդ թվում՝ շտապօգնությունը, բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։

Օգոստոսի լույս 13-ի գիշերը Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է 5,5 մագնիտուդով երկրաշարժի մասին, որի էպիկենտրոնը գտնվել է Սալամիյա (Համայի նահանգ) քաղաքից 4 կմ դեպի արևմուտք։ Օջախն ընկած է եղել է 7 կմ խորության վրա։ Հալեպում և Տրիպոլիում ստորգետնյա ցնցումներն զգացվել են առավել ուժգին, տեղի բնակիչները խուճապահար հեռացել են տներից և դուրս վազել փողոցներ՝ վախենալով ավերումներից: Ստորգետնյա ցնցումների մասին հաղորդումներ են ստացվել նաև հարևան Հորդանանից։

Սիրիայի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տնօրեն Ռայիդ Ահմադը Sham FM ռադիոկայանին հայտնել է, որ երկրագնդի մակերևույթի տատանումները կարող են նախորդել ավելի ուժգին երկրաշարժի, որը տեղի կունենա Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում