Ռուսաստան

Ռուսաստանի մարզերը ենթարկվել են ուկրաինական 117 ԱԹՍ-ների և «Տոչկա-Ու» հրթիռների հարձակման

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի մարզերը ենթարկվել են ուկրաինական 117 ԱԹՍ-ների և «Տոչկա-Ու» հրթիռների հարձակման

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը երկրի տարբեր մարզերում խոցվել է ուկրաինական 117 անօդաչու թռչող սարք և չորս «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը հաղորդում է, որ Կուրսկի և Վորոնեժի մարզերում խոցվել է 37-ական ԱԹՍ, մնացած ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Նիժեգորոդի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Օռլովի և Ռոստովի մարզերում։ 

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը մարզում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Իր Telegram ալիքում Գլադկովը գրել է, որ Շեբեկինոյում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել է գազամատակարարման գիծը։ Բացի այդ, FPV անօդաչուով հարձակման հետևանքով բեռնատար ավտոմեքենայի վարորդը ծանր վիրավորում է ստացել։ 

Վորոնեժում վնասվել են բնակելի և ոչ բնակելի, կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտներ, տրանսպորտային միջոցներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում