Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաջարան համայնքի ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քաջարան համայնքի ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 6 անշարժ գույք
  • 2 տրանսպորտային միջոց
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն
  • 491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար
  • 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել
  • 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:                                                  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում