Փարիզ-2024. Մեդալի համար պայքարում հնարավորություն կար. Անդրանիկ Կարապետյան

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքը:

«Ի սկզբանե գիտեինք, որ շատ դժվար է լինելու, բոլորս էլ գիտեինք այդ մասին: Մարզիչների հետ մենք չէինք հուսահատվել և չէինք էլ մտածում, որ պարտվելու էինք, կամ էլ 12-րդն էինք լինելու: Տեսանք, որ մեդալի համար պայքարում հնարավորություն կար, բայց չստացվեց որոշ մրցավարների պատճառով ու նաև իմ պատճառով: Բայց շատ մոտ էի մեդալին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը: 

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանն օլիմպիական մրցահարթակում օգոստոսի 9-ին նախ պոկեց 170 կգ, այնուհետ չբարձրացրեց 175 կգ, իսկ 177 կգ բարձրացնելուց հետո մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Հրում վարժությունում Կարապետյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ և բարձրացրեց  200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը  7-րդն է:Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ  Բուլղարիայից Կարլոս Նասարը (երկամարտ`404 կգ ): Բուլղարացին հրում վարժությունում նաև աշխարհի ռեկորդ սահմանեց` 224 կգ: Երկրորդը Կոլումբիայից Լոպես Յասոնն է, իսկ եռյակի վերջում Իտալիայից Անտոնիո Պիցոլատոն է: 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում