Ճապոնիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արևելյան մասում՝ Տոկիոյից ոչ հեռու, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. ցունամիի վտանգ չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային օդերևութաբանական վարչությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքի հարևան Կանագավայի պրեֆեկտուրայում։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։ 

Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը նշում է, որ այս երկրաշարժն, ամենայն հավանականությամբ, կապ չունի Նանկայի խզվածքում հզոր երկրաշարժի հավանականության հետ։ Երկրաշարժի սպառնալիքի պատճառով Ճապոնիայի վարչապետը չեղարկել է իր այցը Կենտրոնական Ասիա։

Աշխարհ

Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Ղազախստան և Ուզբեկստան՝ երկրաշարժի սպառնալիքի պատճառով

Օգոստոսի 8-ին Կյուսյու կղզու մերձակայքում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո երկրում գործում է Նանկայի խզվածքում  8 մագնիտուդով հուժկու երկրաշարժի առաջացման հավանականության մասին ժամանակավոր նախազգուշացում: Խզվածքը գտնվում է Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայից հարավ:

Աշխարհ

Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տրվել

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան