Աշխարհ

Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Ղազախստան և Ուզբեկստան՝ երկրաշարժի սպառնալիքի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Ղազախստան և Ուզբեկստան՝ երկրաշարժի սպառնալիքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չեղարկել է կենտրոնասիական շրջագայությունը, որի ընթացքում պետք է մասնակցեր Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ Ղազախստանում նախատեսված հանդիպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կիսիդան հայտնել է լրագրողների հետ զրույցում։

«Որոշում է կայացվել չեղարկել այցերը Կենտրոնական Ասիայի երկրներ և Մոնղոլիա», - Կիսիդայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ճապոնիայի վարչապետը հավելել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր ջանքերը կուղղվեն իրավիճակի մոնիթորինգին և Նանկայի խզվածքում հնարավոր հզոր երկրաշարժի նախապատրաստմանը։ 

Կիսիդան պետք է օգոստոսի 9-10-ին պաշտոնական այց կատարեր Ղազախստան և մասնակցեր «Կենտրոնական Ասիա + Ճապոնիա» երկխոսության առաջին գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ նրա բանակցությունները նախատեսված էին օգոստոսի 10-ին։ Բացի այդ, շրջագայության ընթացքում Կիսիդան մտադիր էր այցելել Ուզբեկստան և Մոնղոլիա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում