Տնտեսություն

10 փաստ «Երեմյան Փրոդաքթս» բարձրակարգ կաթնամթերքի մասին

12 րոպեի ընթերցում

10 փաստ «Երեմյան Փրոդաքթս» բարձրակարգ կաթնամթերքի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրակարգ, բնական ու համեղ. «Երեմյան Փրոդաքթսի» բազմազան կաթնամթերքը հայաստանյան շուկայում փոխեց որակյալ կաթի սպառման մասին կարծրատիպերը՝ սպառողին հասանելի դարձնելով եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող արտադրատեսականին։ Ներկայացնում ենք 10 փաստ «Երեմյան Փրոդաքթսի» մասին։ 

Փաստ 1. «Երեմյան Փրոդաքթս»-ը շուկա մուտք գործեց 2020 թվականին՝ համավարակի օրերին 

«Երեմյան Փրոդաքթս» կաթնամթերքը լայն սպառման շուկայում առաջին անգամ ներկայացվեց 2020 թվականին, երբ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համավարակով պայմանավորված արտակարգ դրություն էր։ 

Համավարակի օրերին բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց գործունեությունը, «Երեմյան Փրոջեքթս»-ի ռեստորանները ևս չէին գործում, երկրում պարենային անվտանգության խնդիր կար։ Այդ օրերին Ընկերությունն արագ կողմնորոշվեց, ամբողջ ներուժն ուղղեց գյուղատնտեսական նախագծեր, և սեփական ֆերմայում արտադրվող իր ռեստորանների համար նախատեսված կաթնամթերքը դուրս բերեց շուկա՝ սպառողին ներկայացրեց բնական, առողջարար և համեղ կաթն ու կաթնամթերքը։  

Փաստ 2. «Երեմյան Փրոդաքթս»-ն արտադրվում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, փակ ցիկլով  

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականից մեկնարկել և իրագործում է Հայաստանում բիզնես-զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից` սեղան» հայեցակարգի վրա, ապահովելով ամբողջական փակ ցիկլ։ Հայեցակարգը թույլ է տալիս վերահսկել արտադրության յուրաքանչյուր փուլ՝ սկսած սերմի ցանումից մինչև պատրաստի արտադրանք, փաթեթավորում և բաշխում։ 

Գյուղատնտեսական նախագծերն ընդլայնելու նպատակով Ընկերությունը 2023 թվականին ներդրումային խոշոր նախագծի շրջանակում Լոռու մարզի Տաշիր համայնքում բացեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի անասնապահական խոշոր համալիր, իսկ Երևանում՝ կաթի վերամշակման նոր գերժամանակակից գործարան։ Այսպես ընկերությունն ամբողջացրեց փակ ցիկլն ու արժեշղթան։ «Երեմյան Փրոդաքթսի» գործարանում վերամշակվում է մեկ աղբյուրի՝ սեփական ֆերմայի  կաթը։ 

Փաստ 3. Կենդանիների կերն ու կերակրումը «Երեմյան Փրոդաքթսի» որակի երաշխիքներից են

Բարձրակարգ կաթի որակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ կենդանիների ցեղատեսակ, կենդանիների կեցության ու խնամքի պայմաններ, և ամենակարևորը՝ մատակարարվող կեր։ Կայուն որակ ու արտադրանք ապահովելու գլխավոր երաշխիքը կենդանիների համար շուրջ տարին կլիմայական ու շենքային նույն պայմանները ապահովելն ու բարձրորակ կերով կերակրումն է։ Բարձր սննդարարությամբ կեր ստանալու և գործընթացը կառավարելու համար ընկերությունը ստեղծել է արժեշղթա։ Ընկերության մասնագետները ցանում են սերմը, ստանում որակյալ ու բարձր սննդարարությամբ կերեր։ Համապատասխան չափաբաժիններով խառնուրդից ստանում են ճիշտ բալանսավորված, էկոլոգիապես մաքուր և սննդարար համակցված կեր՝ ըստ համապատասխան ռացիոնի։ Ընկերության մասնագետներն ամեն օր հետևում են կենդանիների առողջական վիճակին ու մթերատվությանը և հարկ եղած դեպքում որոշակի փոփոխություններ կատարում կերի ռացիոնում։ 

Փաստ 4. «Երեմյան Փրոդաքթսի» ֆերման գործում է  ավտոմատացված համակարգերով

Ֆերմայում   ինչպես կերակրման, այնպես էլ կիթի գործընթացներն ավտոմատացված են։ Տաշիրի անասնապահական համալիրն ունի շրջանաձև գերժամանակակից կթարան, որտեղից կաթը փակ խողովակներով անմիջապես տեղափոխվում է հատուկ սառնարան-մեքենաներ, այնուհետև Երևանի գործարան։ Այս գործընթացում կաթն ընդհանրապես չի շփվում արտաքին աշխարհի հետ, բացառվում են մարդկային գործոնը, կողմնակի համերն ու հոտերը։ Կաթը վերամշակման ուղարկվում է ամբողջությամբ թարմ ու բնական վիճակով։ 

Փաստ 5 «Երեմյան Փրոդաքթսի» ֆերմայում կենդանիները պահվում են հատուկ պայմաններում  

ֆերմայի գլխավոր առավելություններից մեկը կենդանիների ազատ, առանց կապի բոքսային կեցությունն է,  այսինքն` կենդանիները միշտ հասանելիություն ունեն կերին ու ջրին։ Կենդանիները ֆերմայում խնամվում են հիգիենայի բոլոր պահանջներին համապատասխան. տարածքը մշտապես օդափոխվում է, իսկ գոմաղբի ավտոմատ հեռացման համակարգերի միջոցով  մշտապես մաքուր մնում։ Սա և հանգստի համար նախատեսված մնացած բաղադրիչները՝ ռետինե ներքնակները, քորիչները, կենդանիների առողջության պարբերական ստուգումը ևս նպաստում են կենդանիների բարձր մթերատվությանը։

Փաստ 6. «Երեմյան Փրոդաքթսը» նոր գերժամանակակից գործարան ունի 

Որակյալ կաթի արտադրության գործընթացում շատ կարևոր է կաթի պատշաճ վերամշակում իրականացնելը, իսկ դրա համար առաջնայինը պայմաններն են։ «Երեմյան Փրոդաքթսի» նոր գերժամանակակից  գործարանը կառուցվել է ISO 22000։ 2018 ստանդարտներին համապատասխան, որը ներառում է օդի և տարածքի մաքրությունը, աշխատանքային բոլոր գործընթացների արդյունավետ կառավարումը, հիգիենայի վերահսկման մեխանիզմները և այլն։ Գործարանի նախագծումն իրականացվել է սննդամթերքի անվտանգության չափանիշներին համապատասխան, հաշվի է առնվել GMP արտադրական լավագույն փորձը։ Այս պահանջներից ելնելով՝ խաչաձև աղտոտումը կանխարգելելու նպատակով, խիստ առանձնացված է յուրաքանչյուր գործընթացի տարածքը․ գործարանն ունի շուրջ 70 առանձնացված բաժիններ, որոնցից յուրաքանչյուրում իրականացվում է խստագույն վերահսկողություն։

Փաստ 7. «Երեմյան Փրոդաքթսի» գործարանն ունի գերհագեցած լաբորատորիաներ 

Լաբորատորիաներն առաջինն են «դիմավորում» ֆերմաներից եկող թարմ կաթը, որը մի քանի փուլերով անցնում է անհրաժեշտ հետազոտություններ, որից հետո միայն ուղարկվում արտադրամասեր։  

Նոր գործարանում լաբորատոր ուղվածությունն է՛լ ավելի ընդլայնված է. գործում են նորագույն սարքավորումներով հագեցած մեկ մանրէաբանական, երկու ֆիզիկոքիմիական լաբորիատորիաներ, առանձնացված մերանների արտադրամաս։ Լաբորատոր հետազոտություններն անցկացվում են արտադրության յուրաքանչյուր փուլում՝ կաթի ստացումից մինչև պատրաստի արտադրանք։ 

«Երեմյան Փրոդաքթսի» գործունեության ընդլայնման և որդեգրած ռազմավարության շարունակական զարգացման արդյունքը լինելու է R&D կենտրոնի ստեղծումը, որը հնարավորություն կտա կատարել տարբեր ուսումնասիրություններ, փորձարկումներ և սպառողներին պարբերաբար ներկայացնել նոր ու բազմազան տեսականի։ 

Փաստ 8. «Երեմյան Փրոդաքթսը» Գինեսի ռեկորդակիր է

Գործունեության առաջին օրվանից «Երեմյան Փրոդաքթսը» որդեգրել է Հայաստանում որակյալ կաթի սպառման նոր մշակույթի ձևավորման առաքելությունը, որին ուղղված բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում։ Նմանատիպ միջոցառումներից էր «Շատ կաթը շատ սեր է» կաթի մարդաշատ հյուրասիրությունը, որն առաջին անգամ անցկացվեց 2023 թվականին։ 2024 թվականին Ընկերությունը կրկին իրականացրեց միջոցառումը, որի արդյունքում Հայաստանում Գինեսի համաշխարհային նոր ռեկորդ գրանցվեց։ 2024 թվականի հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, «Երեմյան Փրոդաքթսը» գերազանցեց «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեց նորը․ «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց` Գինեսի ռեկորդի համար նախատեսված 6000-ի փոխարեն։ 

Փաստ 9. «Երեմյան Փրոդաքթսն» իր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի շրջանակում ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հետ իրականացնում է «Կաթ դպրոցներում» ծրագիրը

Որակյալ կաթի մասին իրազեկման և Հայաստանում նոր մշակույթի ձևավորմանն է ուղղված նաև «Կաթ դպրոցներում» ծրագիրը, որի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին, երբ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը և «Երեմյան Փրոջեքթսը» համագործակցության պայմանագիր կնքեցին։ Ծրագրի նպատակն է Հայաստանում երեխաների և մեծահասակների շրջանում խթանել կաթի օգտագործումը` որպես առողջ նախաճաշի մաս, նվազեցնել անառողջ ըմպելիքների և խորտիկների կիրառումը և կաթը դիրքավորել ոչ միայն որպես առողջարար ըմպելիք, այլև առողջ ապրելակերպի ընտրություն։ Ծրագրում ընդգրկված են եղել Ջերմուկի Գորկու անվան թիվ 1 և Եղեգնաձորի թիվ 1 դպրոցները, որոնց 5-9-րդ դասարանների 411 աշակերտ տարվա ընթացքում առավոտյան հնարավորություն են ունեցել ստանալ մեկ բաժակ կաթ՝ օրն ավելի առողջ սկսելու համար։ Ծրագրի ավարտին ՊՀԾ-ն գնահատել է երեխաների վարքագծային փոփոխությունները կաթի սպառման աճի և քաղցր ըմպելիքների սպառման նվազեցման ցուցանիշների հիման վրա։ 2024 թվականի հունիսի 27-ին  ԵԱԶԲ-Ն, ՄԱԿ-ի ՊՀԾ-ն ու «Երեմյան Ֆարմը» «Կաթ դպրոցներում ծրագրի ընդլայնման վերաբերյալ համաձայնագիր են կնքել՝ դրա շարունակակությունն ապահովելու նպատակով։ 

Փաստ 10. «Երեմյան Փրոդաքթսի» տեսականին շարունակաբար համալրվում է նոր հետաքրքիր արտադրատեսակներով 

Կաթ, թթվասեր, մածուն, ռեժան, ըմպելի յոգուրտներ, պանիր, կաթնաշոռ և այլն. «Երեմյան Փրոդաքթսի» տեսականուն արդեն ավելացել է նաև իտալական ստրաչատելլա պանիր, հատիկավոր կաթնաշոռ, նոր՝ ավելի քիչ յուղայնությամբ կաթնաշոռ, մեծ ծավալով ըմպելի յոգուրտներ։ Շնորհիվ նոր գործարանի արտադրական հզորությունների՝ այս շարքը շուտով համալրվելու է շուրջ 100 անուն արտադրատեսակով։ 

«Երեմյան Փրոդաքթսը» պատասխանատվություն է ստանձնել հայ սպառողին ներկայացնել ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կաթ և կաթնամթերք։ Միջազգային շուկայում այդ չափանիշները սահմանվում են Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA)  հստակ նորմերով, որոնց համախումբը մակնշվում է որպես «Ա» կարգ։ «Ա» կարգը հենց այն նշաձողն է, որն իր մեջ միավորում է արտադրության ամենաբարձր կանոններն ու ընթացակարգերը։ «Ա» կարգի կաթն արտադրվում է սանիտարական խիստ վերահսկողության պայմաններում, այն պետք է բավարարի սննդարար բաղադրության և մանրէաբանական կազմի և այլն պահանջներին։ Իսկ դրանք բավականին խիստ են. կաթը պետք է ունենա մաքուր և բնական տեսք, պարունակի բավարար քանակությամբ յուղայնություն և սպիտակուց, զերծ լինի ավելացված ջրից, կոնսերվանտներից, կողմնակի նյութերից: Այս ստանդարտների ապահովման համար պահանջվում է կաթի արտադրության ամբողջ գործընթացի ճշգրիտ կառավարում՝ կովերի առողջությունից մինչև կիթի գործընթաց և վերամշակում։ «Երեմյան Փրոդաքթսը» գործում է հենց այդ բիզնես-մոդելով և արտադրության ռազմավարությամբ, հայկական շուկայում ներկայացնում ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բարձրակարգ կաթնամթերք։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում