Հայաստան

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով, առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, 8  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-ին և 10-ին, 12-ին և 13-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է  քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի   ջերմաստիճանը օգոստոսի 11-ին կնվազի 3-5 աստիճանով։

Մարզերում օգոստոսի 8-ին և 9-ին, 11-13-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Օգոստոսի 10-ին կլինի առանց տեղումների եղանակ։  Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում